«Բեսթ Գրուպ»

  Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և զբաղվում է կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի, լամինատե հատակի, հիդրոմերսող լոգախցիկների և վաննաների, լոգասենյակի աքսեսուարների, ծորակների և այլ շինանյութերի ներմուծմամբ ու մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև լոգասենյակի կահույքի արտադրությամբ:
  Այս տարիների գործունեության ընթացքում մեր ընկերությունը շինանյութի հայաստանյան շուկայում զբաղեցնում է իր կայուն և վստահելի տեղը:

Առաքելություն

Հանուն ամեն գնորդի ընտանեկան երջանիկ կյանքի աշխարհի տարբեր երկրներից որակյալ շինանյութի ներմուծումը,
Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը
Նորոգման աշխատանքների ոլորտում բազմակողմանի պահանջմունքների բավարարումը։

Մեր արժեքները և տեսլականը

- թիմային աշխատանքը, վստահությունը, ազնվությունը, նվիրվածությունը, ուսուցումը, կատարելագործվելը, փոխօգնությունը, ճկունությունը, կարգապահությունը և պատասխանատվությունը։
- կենտրոնացումը դեպի ամեն հաճախորդը։

- բնակարանի նորոգումը Հայաստանում հասանելի և մատչելի դարձնել յուրաքանչյուրի համար
- լինել ընկերություն, որի աշխատանքը բարձր են գնահատում և ընկերության անձնակազմը, և հաճախորդները։
 

Տարիներով փորձված որակ

  Հիմնական գործունեությունը ծավալելով Երևան քաղաքում՝ տարիներ շարունակ համագործակցում ենք նաև ՀՀ բոլոր մարզերում և Արցախում շինանյութի փոքր և մեծ խանութների հետ:
Հանդիսանալով իսպանական, գերմանական ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում` մենք ներկայացնում ենք այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ իսպանական «Մոնոպոլ», «Նովոգրես»,  «Յունիսեր», «Դուալ Գրես», «Կերաթայլ», «Օսեթ», «Ցիցոգրես», ռուսական «Կրոնոսպան», գերմանական «Կրոնոտեքս» և այլն:
  Մենք շարունակում ենք ընդլայնել և զարգացնել մեր գործունեությունը, քայլել ժամանակին համընթաց՝ համագործակցելով արտասահմանյան ամենահեղինակավոր արտադրողների հետ: 
  Հավատարիմ մնալով մեր արժեքներին ու սկզբունքներին՝ մեր հաճախորդներին մատուցում ենք բարձրակարգ ծառայություն, արտադրում և տարբեր արտասահմանյան արտադրողներից ներկայացնում ենք միայն որակյալ արտադրանք:

 «Բեսթ Գրուպ»՝ քո լավագույն ընտրությունը։